top of page

Բանկային հաշիվն այլևս պարտադիր չէ․ էլեկտրոնային փողը դառնում է ավելի հասանելի

  • Aug 10
  • 1 min read


ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատվել են էլեկտրոնային փողի թողարկման և կիրառման նոր կարգավորումներ։Էլեկտրոնային դրամապանակ ունենալու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալն այլևս…

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատվել են էլեկտրոնային փողի թողարկման և կիրառման նոր կարգավորումներ։


Էլեկտրոնային դրամապանակ ունենալու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալն այլևս պարտադիր պայման չի լինի։


Դրամապանակի լիցքավորումն ու մարումը հնարավոր կդառնա իրականացնել նաև կանխիկ դրամով։


Հաճախորդների նույնականացման գործընթացը կհամապատասխանեցվի գործող օրենսդրության պահանջներին։


Այս փոփոխությունների նպատակն է մեծացնել էլեկտրոնային փողի հասանելիությունը, խթանել մրցակցությունը վճարային ծառայությունների ոլորտում և նպաստել նորարարական վճարային լուծումների զարգացմանը։

1/2861
bottom of page