top of page

«Բջնին» չի ունեցել ոչ մի դրամի հարկային պարտք, գործարանն ամիսներ շարունակ ստուգվել է, անգամ մեկ դրամի հարկային պարտավորություն չի ունեցել. Աննա Մկրտչյան

  • 1 day ago
  • 1 min read

Այս օրերին որոշ շահագրգիռ շրջանակներ կրկին կեղծ հրապարակումներ են տարածում՝ պնդելով, թե իբր «Բջնի» գործարանն ունեցել է հարկային պարտավորություններ։ Այս մասին գրել է «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ «Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել և գործել է բացառապես հաշիվ-ապրանքագրերով՝ օրենքի տառին լիովին համապատասխան։

Ըստ Մկրտչյանի՝ գործարանն ամիսներ շարունակ ստուգվել է, անգամ մեկ դրամի հարկային պարտավորություն չի ունեցել:

Նա հավելել է, որ գործարանը խլվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։

1/2831
bottom of page