top of page

Հայոց պատմությունը խմբագրելու և Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն այսօր ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը․ Մանե Թանդիլյան

2 hours ago
1 min read

Մի քանի օր է՝ Արցախից տարածվող տեսանյութերն ազդում են հայ հասարակության մի մեծ հատվածի հույզերի և նյարդերի վրա։ Դրանցում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները խրախճանքների են մասնակցում, լսում ադրբեջանցի պաշտոնյաների բացահայտ կեղծ պատմություններն Արցախի մշակութային և հոգևոր ժառանագության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Իհարկե, միջազգային պաշտոնյաների անտարբերությունն Արցախի հայկական պատմության, մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ անընդունելի է։ Անընդունելի է նաև նրանց լռությունը, երբ խեղաթյուրվում են պատմական փաստերը, իսկ Արցախում համակարգված կերպով վերացվում է հայկական հետքը։

Բայց ի՞նչ ենք ակնկալում նրանցից այսօր, երբ այդ պաշտոնյաների երկրներն ու ղեկավարները գործնականում ոչ մի քայլ չարեցին այն ժամանակ, երբ Արցախը շրջափակված էր, չկանխեցին էթնիկ զտումը և այսօր էլ գործուն ջանքեր չեն գործադրում Բաքվում ապօրինաբար պահվող հայերի վերադարձի ուղղությամբ։

Ուստի պետք է պահանջներն ու սպասելիքները ճիշտ հասցեագրել։

Հայոց պատմությունը խմբագրելու և Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն այսօր ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։

Վերջինս իր ժողովրդի պատմությունն է վերաշարադրում այնպես, ինչպես իրեն է հարմար, իսկ առաջինը ոչ միայն չի հակադարձում այդ կեղծիքին, այլև դրան ենթարկվելով՝ վերաձևակերպում է սեփական քաղաքական օրակարգը։

Իսկ Արցախի մշակութային և հոգևոր կոթողները, իհարկե, հայկական են։ Այլ հարց է, որ օրվա իշխանությունները վախենում են բարձրաձայնել անջնջելի իրականությունը մեր պատմական հայրենիքի վերաբերյալ»,-գրել է նա։

1/2895
bottom of page