top of page

«Հրապարակ»․ Ընդդիմադիրները խորամանկ լուծում են գտել

5 hours ago
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերն ակտիվ քննարկումների մեջ են։ Սակայն լուրջ խնդիր է դարձել համայնքներում առաջադրվելու պատրաստակամ թեկնածուներ գտնելը։ Մարդիկ զգուշանում են, քանի որ Փաշինյանի վարչակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, եւ մարդիկ խուսափում են առաջադրվել, որ չթիրախավորվեն ու բերդում չհայտնվեն:

Մենք տեղեկացանք, որ ստեղծված իրավիճակից ելքը գտել են, այսպես կոչված, արմատական ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներով չառաջադրվելու մեջ։ Այլընտրանքային թեկնածուները հանդես կգան որպես անկախ թեկնածուներ` հնարավոր չեզոք կուսակցական ցուցակներով, սակայն ընդդիմությունը նրանց կաջակցի։

Նպատակն այն է, որ թեկնածուների անուններն ուղղակիորեն չկապվեն ընդդիմադիր կուսակցությունների հետ, եւ ապօրինությունների մեջ հմտացած իշխանությունները նրանց չթիրախավորեն: Սա է պատճառը, որ ընդդիմադիր ուժերը չեն շտապում հայտարարել առաջիկա ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի եւ թեկնածուների մասին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2889
bottom of page