top of page

Կիևը պատրաստ է ստանալ անգամ այնպիսի հրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Սիբիհան

20 hours ago
1 min read

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ստանալ անգամ այնպիսի հրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է: 


«Առկա հրթիռները, այդ թվում՝ նրանք, որոնց պիտանիության ժամկետն մոտենում է ավարտին, պետք է նպաստեն ուկրաինական օդային տարածքի պաշտպանությանը», - գրել է նա X-ում: 


Ուկրաինան վերջին շրջանում կալանիչների դեֆիցիտ է զգում: Մասնավորապես, Կիևը փորձում է ստանալ Patriot ՀՕՊ համակարգերի համար նախատեսված հրթիռների նոր խմբաքանակներ: Բրիտանական Financial Times թերթը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը մերժել է Patriot համալիրների համար հարյուրավոր հրթիռների մատակարարումը: Կիևը մշտապես պնդում է Արևմուտքի կողմից ռազմական աջակցության մատակարարումների ավելացման անհրաժեշտությունը: Մոսկվայում բազմիցս ընդգծել են, որ Արևմուտքի կողմից Կիևին սպառազինություն ուղարկելը և ուկրաինացի զինվորականների ուսուցմանը աջակցելը լոկ ձգձգում են հակամարտությունը և չեն փոխում իրավիճակը ռազմադաշտում:

1/2887
bottom of page