top of page

Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին

  • 4 hours ago
  • 1 min read

Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն, Արման Եղոյանը հաստատել է տեղեկությունը, գրում է Factor.am-ը։



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վահագն Ալեքսանյանը և Ալխաս Ղազարյանը ևս հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին։

«Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ պայքար է սկսվել։ Այդ պաշտոնին այս պահին հավակնում է չորս ՔՊ-ական։

Նրանցից մեկը պատգամավոր Արման Եղոյանն է։ Նա Factor.am-ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ արդեն առաջադրվել է ներկուսակցական ընտրությանը մասնակցելու համար։

Factor.am-ի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունի նաև Արուսյակ Ջուլհակյանը։ Նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. նա մեր բազմաթիվ զանգերին չպատասխանեց»,-գրում է կայքը։

1/2768
bottom of page