top of page

Դրական ազդակ ԵԱՀԿ-ից․ անհրաժեշտ է ձևակերպել պրագմատիկ օրակարգ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


ԵԱՀԿ գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. կազմակերպության լեհաստանյան նախագահությունը Armenpress-ի հարցմանն ի պատասխան արձագանքել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով:


ԵԱՀԿ-ի ազդակը հայկական կողմի համար միանշանակ դրական է, մյուս կողմից՝ պետք է լինենք իրատես ու ձևակերպենք ակնկալիքների այնպիսի նշաձող, որպեսզի հետո հիասթափությունների առիթ չունենանք։


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է դրա անդամ երկրների փոխհարաբերություններից, կոնսենսուսի գալու ունակությունից։ Կոլեկտիվ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները հիմա գտնվում են «սառը պատերազմի» ռեժիմում։ Այս գործոնը մեծապես ազդելու է համանախագահության գործունեության արդյունավետության վրա, եթե, իհարկե, Մոսկվան ու արևմտյան մայրաքաղաքները գլոբալ կոնսենսուսի չգան։


Մյուս կողմից, ԵԱՀԿ ՄԽ-ն այս պահին չի կարող զբաղվել ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմամբ, որովհետև տրամագծորեն տարբեր են Երևանի ու Բաքվի դիրքորոշումները ու գոնե տեսանելի ապագայում դժվար է պատկերացնել, որ հնարավոր է գտնել փոխզիջման կետեր։ Ըստ այդմ, համանախագահությունն այս փուլում առավելապես կենտրոնանալու է խնդիրներ վրա, որոնք առնչություն ունեն անվտանգային, հումանիտար հարցերին։

Եվ վերջապես՝ ԼՂ կարգավիճակի խնդրի քննարկման պատրաստակամությունը դեռ չի ենթադրում, որ անպայմանորեն այն ընթանալու է հայկական օրակարգով։ «ԼՂ կարգավիճակ» ասվածը շատ բազմաշերտ ու տարողունակ կատեգորիա է։ Անկեղծորեն պետք է խոստովանել, որ հետպատերազմյան Հայաստանն այս պահին ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հարցում չունի դաշնակիցներ։


Մեր արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի պրագմատիկ օրակարգի մշակումը, որը թույլ կտա հակական շահերը ներդաշնակեցնել միջազգային համատեքստին։


Վահրամ Բագրատյան

 
 
1/2518
bottom of page