Զելենսկին կարող է Մոսկվա գալ, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. Պեսկով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա, եթե իսկապես ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ նախկինում արված հրավերը շարունակում է ուժի մեջ մնալ։
«Եթե նա իսկապես ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ապա Պուտինը դեռ ավելի վաղ ասել էր, որ նա կարող է ժամանել Մոսկվա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Այսպես Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովի շրջանակում։ Ուկրաինայի նախագահը նշել էր, որ պատրաստ է մեկնել Մայամի, եթե գագաթնաժողովին մասնակցի նաև Ռուսաստանի նախագահը։
G20-ի գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերի 14-15-ը Մայամիում։ Մոսկվան նախկինում ևս հայտարարել է, որ պատրաստ է Զելենսկուն ընդունել Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցությունների համար։




















