Պուտինն այսօր ուղերձով կդիմի ռուսաստանցիներին. Պեսկովը մանրամասնել է
55 minutes ago
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Պետդումայի ընտրություններից առաջ կդիմի ռուսաստանցիներին, հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Երեկոյան ժամը վեցին նախագահը ծրագրում է հեռուստաուղերձով դիմել երկրի քաղաքացիներին՝ սպասվելիք համահանրապետական պառլամենտական ընտրությունների առթիվ», — ասել է նա:
Իններորդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունները կանցկացվեն երեք օր՝ սեպտեմբերի 18-ից 20-ը: Պուտինն դրանք անվանել է կարևորագույն ներքաղաքական իրադարձություն: Ընդհանուր առմամբ, քվեարկության միասնական օրը կանցկացվի տարբեր մակարդակների ավելի քան 2,2 հազար քարոզարշավ:
Տեղամասերում քվեարկությանը զուգահեռ 33 տարածաշրջաններում տեղի կունենա հեռավար էլեկտրոնային քվեարկություն: Դրան կարող է մասնակցել մինչև 48,4 միլիոն մարդ:




















