Թրամփը Բայդենին և Հարիսին մեղադրել է իր դեմ մահափորձի մեջ
- Armen Sukiasyan

- Aug 28, 2024
- 1 min read

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր դեմ հուլիսին կատարված մահափորձին իրենց մասնակցությունն ու մեղքի բաժինն ունեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը։ Նրանք, ինչպես նշել է Թրամփը, արհեստականորեն բարդացրել են գաղտնի ծառայությունների աշխատանքը։
«Կարծում եմ, որ որոշ չափով Բայդենն ու Հարրիսն են մեղավոր: Նրանք փորձում էին իմ դեմ տրամադրել կառավարությանը, նրանք շահագրգռված չէին իմ անվտանգության հարցով, չհետաքրքրվեցին իմ առողջությամբ։ Նրանք խոչընդոտում էին, որ իմ անվտանգությունն անհրաժեշտ կերպով ապահովվի գաղտնի ծառայության կողմից»,- ասել է Թրամփը՝ հեռուստահաղորդավար Ֆիլ ՄաքԳրոուին տված հարցազրույցում։




















