Վարչապետին հարվածել փորձած երիտասարդը պարզապես հիվանդություն ունեցող անձ է, պետք չի կալանավորելով իր կյանքը խորտակել. Դանիել Իոաննիսյան
- 5 hours ago
- 1 min read

Մի՜ կալանավորեք այդ տղային: Պետության ղեկավարների անվտանգությունը, իհարկե, շատ կարևոր է։ Մտքովս էլ չի անցնի դա թերագնահատեմ։ Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:
«Բայց Վարչապետին հարվածել փորձած երիտասարդը պարզապես հիվանդություն ունեցող անձ է, պետք չի կալանավորելով իր կյանքը խորտակել։ Կալանավորումը կարող է էապես ազդել իր հոգեկան առողջության վրա։
Կադրերում երևում է, որ միջադեպից առաջ Վարչապետն անցնում է այդ տղայի քիփ կողքով ու նա ոչինչ չի անում։ Եթե պլանավորած լիներ Վարչապետին հարվածելը` այդ պահին կաներ։ Էլ չասեմ, որ քննիչներն էլ բնակարանի խուզարկությամբ ոչինչ չեն հայտնաբերել։
Պարզապես նյարդային, հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդ է, ով որևէ վնաս չի տվել Վարչապետին և որևէ կերպ չէր պլանավորել այդ ամենը։
Այո, քննությամբ այդ ամենը պետք է մանրամասն ուսումնասիրել։ Բայց պետք չի «на всякий» այդ մարդու առողջական վիճակը վատացնելու գնով իրեն կալաանվորել»,-գրել է նա:




















