top of page

Իրանի ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում զավթել է Իսրայելի հետ կապված բեռնանավ. ԶԼՄ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Apr 13, 2024
  • 1 min read
ree

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շաբաթ զավթել է Իսրայելի հետ կապված բեռնանավ Պարսից ծոցում, տեղեկացրել է Mehr-ը։

ՌԾՈւ «Sepah» հատուկ նշանակության ուժերը զավթել են Իսրայելի հետ կապված նավ Հորմուզի նեղուցի մոտ ուղղաթիռներով իրականացրած գործողության ժամանակ։

Այժմ նավն ուղարկվել է Իրանի տարածքային ջրեր։

Տեղեկացվել է, որ «MSC Aries» անվանմամբ նավը նավարկում էր պորտուգալական դրոշի ներքո եւ կապված էր լոնդոնյան ընկերության հետ, որը պատկանում է իսրայելցի միլիարդատիրոջ։

Ոչ մի այլ մանրամասն առայժմ չի նշվում։

1/2444
bottom of page