«Եթե Քյարամյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք լինի, չեմ միանա»․ Հովիկ Աղազարյան
- Ani
- Oct 23, 2024
- 1 min read

«Ես չեմ կարծում, որ Քյարամյանը պետք է հրաժարական ներկայացնի։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ ինքը չի համապատասխանում այդ պաշտոնին։ Վարչապետն է նշանակում, վարչապետն էլ պետք է անալիզ անի, գուցե գտնի, որ, այո, շատ տհաճ միջադեպ է եղել, բայց դա այն չէ, որ նման կադրային որոշում կայացվի»,- «Իրականում»-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով, թե միջադեպի օրը գուցե և՛ ինքը, և՛ Քյարամյանն ասել են սխալ բաներ։ Հովիկ Աղազարյանը միաժամանակ շեշտեց՝ որևէ քայլ չի ձեռնարկելու նրա պաշտոնանկության հարցով, անգամ եթե ստորագրահավաք սկսվի, չի միանա։