top of page

Բայրոնը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից՝ Coldplay-ի համերգին սիրուհու հետ տեսանյութի պատճառով

  • Writer: Ani
    Ani
  • Jul 19
  • 1 min read

ree

Միացյալ Նահանգների տեխնոլոգիական ընկերությունը իր գործադիր տնօրենին ժամանակավորապես ազատել է աշխատանքից՝ Coldplay խմբի համերգի ժամանակ մեծ էկրանին հայտնված գրկախառնության տեսագրության լայն տարածումից հետո։Հիշեցնենք, որ Coldplay-ի համերգի ժամանակ պատահական բացահայտվել է, որ ամերիկյան Astronomer IT ընկերության գործադիր տնօրեն Էնդի Բայրոնը սիրավեպ ունի իր ընկերության աշխատակցուհի Քրիստին Քեբոթիի հետ։

Տեսախցիկները մեծ էկրանին ֆիքսել են գրկախառնված զույգին։

«Նրանք կա՛մ սիրավեպ ունեն, կա՛մ շատ ամաչկոտ են», - բեմից նշել է Coldplay-ի վոկալիստ Քրիս Մարտինը։

Բայրոնն ամուսնացած է և ունի երկու երեխա։


bottom of page