top of page

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 15-ին, կազմել է 386.94  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.3 դրամ (նվազել  է 2.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  514.17 դրամ (նվազել է 3.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.81 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386 դրամով, վաճառվում է 388-390 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 424-431 դրամով, վաճառվում է 435-441 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.62-4.75 դրամով, վաճառվում է 4.88-5.05 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում՝ 389 դրամով:

Եվրոն գնվում է 432 դրամով, վաճառվում է 437–439 դրամով:

Ռուբլին գնվում է 4.70 դրամով, վաճառվում է 4.80 դրամով:

1/2098
bottom of page