top of page

Զելենսկին կայցելի Իտալիա և կհանդիպի Հռոմի պապի հետ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 9, 2024
  • 1 min read
ree

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինն ուրբաթ առավոտյան կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությանը։

Վերջին անգամ Ֆրանցիսկոս Առաջինը  Ուկրաինայի նախագահին հանդիպել է այս ամառ Իտալիայի հարավում անցկացված «Մեծ Յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակում:

Նրանք հանդիպել են նաև Վատիկանում 2023 թվականի դեկտեմբերին։ Սպասվում է, որ Զելենսկին այս շաբաթ Հռոմում լինելու ընթացքում միաժամանակ բանակցություններ կվարի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

Ֆրանցիսկոս Առաջինը ուկրաինացի պաշտոնյաների մեջ ցասում է առաջացրել, երբ այս տարվա մարտին առաջարկել էր նրանց քաջություն դրսևորել և «սպիտակ դրոշ» բարձրացնել Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների համար:

1/2436
bottom of page