Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, նրանք կհանդիպեն Աստանայում՝ հուլիսի 2-4-ը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հարձակումը, համերաշխություն հայտնել ռուս ժողովրդին, անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և մաղթել շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին:
Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների և ցուցաբերած աջակցության համար։ Առաջնորդները պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը հակաահաբեկչական գոտում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա անձնական շփումների մասին, այդ թվում՝ հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։