top of page

Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր

Apr 25, 2024
1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Քրիստինե Վարդանյանը գրել է.

«Կարծես թե, վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից:

 

Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների:

 

Այս ճանապարհը նաև հանդիսանում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված:


 

Հիշեցնեմ, որ հիմնական ճանապարհն օրեր շարունակ շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում:

 

Քաղաքացիների հետ է ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը»:

1/2967
bottom of page