top of page

65-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով շուռ է եկել

  • Writer: Ani
    Ani
  • Nov 19, 2025
  • 1 min read

Այսօր  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շղարշիկ բնակավայրում Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Ա. Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա ժամանել է շտապօգնությունը։ 

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


1/2495
bottom of page