top of page

«Վարդան Ղուկասյանի շաքարն է բարձրացել, սրտի շրջանում ցավեր ունի». Պաշտպանը մանրամասներ հայտնեց

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հոսպիտալացվել է:  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նա այս պահին անցնում է կորոնարոգրաֆիա (կորոնարոգրաֆիան կատարվում է՝ տեսնելու, թե սիրտը սնուցող անոթներում կա՞ արդյոք արյան հոսքը խոչընդոտող կամ անոթը խցանող որևէ խնդիր)։  Տեղեկությունը հայտնեց Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

«Վարդան Ղուկասյանն ունի շաքարային դիաբետ, այսօր կեսօրին բարձրացել է շաքարը, հասել մինչև 19: Այդ ընթացքում սրտի շրջանում ցավեր են առաջացել, ասում է՝ ոնց որ սիրտս բերանիցս դուրս գար: Քրեակատարողական հիմնարկի բժիշկը ստուգել է , առիթմիայի երևույթ է գրանցել, իր նախաձեռնությամբ՝ շտապօգնություն են հրավիրել, տեղափոխել բժշկական կենտրոն»,- ասաց Փոստանջյանը:

1/2393
bottom of page