Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
- 2h
- 1 min read

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից Ադրբեջանի դեմ հարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է: Այս մասին ասվում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի չորս անօդաչու թռչող սարքեր ուղարկվել են Ադրբեջանի Նախիջևանի շրջան՝ հարձակումներ իրականացնելու համար։ Դրանցից մեկը ոչնչացվել է ադրբեջանական բանակի կողմից, իսկ մյուսները թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ միջնակարգ դպրոցը դասերի ժամանակ։
Բարեբախտաբար, դպրոցի վրա ուղղված անօդաչու թռչող սարքը վրիպել է նշանակետից և պայթել է շենքի մոտ բախվելուց հետո»,-ասված է հայտարարության մեջ:


















