Փարիզ-2024. Ալժիրցի Իման Խելիֆը հաղթեց կիսաեզրափակչում և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ
- Aug 7, 2024
- 1 min read

Ալժիրցի Իման Խելիֆը, որը 2023 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ գենդերային թեստը ձախողեց և հետագայում որակազրկվեց, հաղթեց Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարի կիսաեզրափակչում և դուրս եկավ եզրափակիչ:
Կիսաեզրափակչում նա ոչ մի հնարավորություն չտվեց 2023թ․ աշխարհի փոխչեմպիոն, թաիլանդցի Ջանջաեմ Սուվանապենգին եւ պարտության մատնեց 5:0 հաշվով։
Օգոստոսի 10-ին եզրափակչում Իման Խելիֆի մրցակիցը կլինի չինացի Լիու Յանը։


















