«Բոլորին դեմ եմ»-ը Գյումրիում իրականացրեց «Պորտը տեղը դնելու» ակցիա
- 12 hours ago
- 1 min read

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Գյումրիում իրականացրեց «Պորտը տեղը դնելու» ակցիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիան տեղի ունեցավ նախընտրական քարոզչության շրջանակում:
Կուսակցության ներկայացուցիչները Գյումրու Ռիժկովի ճեմուղում տեղադրել էին ընտրություններին մասնակցող բոլոր 19 ուժերի պատկերներով պաստառ, իսկ քաղաքացիները կարող էին պորտի պատկերով կպչուն թղթերը փակցնել իրենց նախընտրած քաղաքական ուժի խորհրդանիշի վրա, այդ ճանապարհով «պորտը տեղը դնել» տվյալ ուժի:
Կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ իրենց մեղադրում են անլուրջ լինելու մեջ, սակայն իրենց ակցիաները շատ լուրջ են և շատ քաղաքական:




















