ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
- 8 hours ago
- 1 min read

Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:
Վաղը Եվրոպան կհավաքվի Հայաստանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Մայրցամաքի տարբեր երկրների առաջնորդները, Կանադան՝ հյուրի կարգավիճակով, կքննարկեն, թե ինչպես համագործակցել՝ անվտանգությունն ու կոլեկտիվ դիմադրողականությունը ամրապնդելու համար։
Երեքշաբթի օրը կլինի ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը՝ մեր երկկողմ համագործակցության խորացման և մեր քաղաքացիներին ու բիզնեսներին իրական օգուտներ բերելու հանձնառության կարևորագույն հանգրվան։




















