Գազայում 1 օրում 25 մարդ է զոհվել
Գազայի հատվածում վերջին 24 ժամում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, ևս 72-ը վիրավոր է, հայտնել է տեղի առողջապահության նախարարությունը, գրում է РИА Новости-ն։
Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները, որոնք տեղի էին ունենում Կատարում, հաջողություն չեն ունեցել։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել էր Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմեդ Աբդել Հադին։ «Միջնորդները մեզ ասացին, որ վիճելի հարցերը չեն լուծվել, ու Նեթանյահուն առաջ է քաշել լրացուցիչ պայմաններ՝ է՛լ ավելի բարդացնելով իրավճակը»,- նշել էր ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։