Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակներ են տարել
- Jun 27, 2024
- 1 min read

Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակներ են տարել։
50 կգ քաշային Առնո Դարչինյանը առավելության է հասել Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիո Նակիչի նկատմամբ, Տիգրան Հովսեփյանը (54 կգ) հաղթել է Լիտվայի ներկայացուցիչ Յոկուբաս Նեժինսկասին, Մարտին Սահակյանը (60 կգ)՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Վուսալ Խալիլովին, Արտյոմ Ստեփանյանը (66 կգ)՝ Խորվաթիայի ներկայացուցիչ Մաթեո Բոբաշին, Սամվել Սիրամարգյանը (75 կգ)՝ Լիտվայի ներկայացուցիչ Դրուտել Էդվինին, Հրաչ Խաչատրյանը (80+)՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Վասիլ Կացարսկիին։


















