Ամբողջ Լիբանանը հոսանքազրկվել է
Aug 17, 2024
1 min read

Էլեկտրաէներգիան անջատվել է Լիբանանի ողջ տարածքում. վառելիքի պակասի պատճառով դադարեցվել է ամենամեծ էլեկտրակայանի՝ Ալ-Զահրանիի էլեկտրամատակարարումը։
Տեղական LBC հեռուստաալիքը հայտնում է ազգային մասշտաբով ֆորսմաժորի մասին՝ վկայակոչելով Électricité du Liban պետական ձեռնարկությունը, որը պատասխանատու է երկրում էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համար։
Ազ-Զահրանիում գործող վերջին գործող էլեկտրակայանի պահեստարաններում սպառվել են վառելիքի բոլոր պաշարները։
Մեկ տարի առաջ ևս էլեկտրաէներգիան ամբողջությամբ անջատվել էր Լիբանանում, այն ժամանակ դա կապված էր պարտքերի չվճարման հետ։



















