«Զվարթնոց» օդանավակայանից պարզաբանում են, թե ինչու ինքնաթիռները գիշերը չէին կարողանում վայրէջք կատարել
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով երեկ գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում չեն կարողացել վայրէջք կատարել Վիեննա-Երևան, Անթալիա-Երևան, Հռոմ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան, Սոչի-Երևան չվերթների օդանավերը։ Panorama.am-ին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Ղուկասյանը։
«Պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են եղել, ուժգին քամին։ Այլ պատճառ չկա, այլ պատճառ միանշանակ չկա»,- նշեց Լ.Ղուկասյանը։
Նա նաև ասաց, որ միայն Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն է փոխել թռիչքի ուղղությունը և վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում, քիչ անց վերադարձել է Հայաստանում ու վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Մյուս բոլոր ինքնաթիռներն էլ կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել։