Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մոլդովական փողոցում
- Ani

- Oct 21, 2025
- 1 min read

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Մոլդովական - Ստեփանյան փողոցների խաչմերուկից մինչև Մոլդովական փողոց հ.31 շենք, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։




















