Արգելափակելով Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից՝ Նիկոլի իշխանությունը բացահայտ խոստովանում է, որ Հայաստանը վերածել են մեծ բшնտի․ Հրանտ-Մելիք Շահնազարյան
- Ani

- 3 days ago
- 1 min read

Արգելափակելով Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից՝ Նիկոլի իշխանությունը բացահայտ խոստովանում է, որ Հայաստանը վերածել են մեծ բանտի։ Երկրի բնակիչներն այլևս ոչ թե քաղաքացիներ են, այլ բանտարկյալներ։ Նիկոլի իշխանությունն է որոշում, թե ով կարող է դուրս գնալ և ով՝ ոչ։ Կամ թե ով ինչով պետք է զբաղվի մեծ բանտում։ Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը։
«Ցավոք, ասվածն ամենևին չափազանցություն չէ։ Հենց դա էր իշխանությունների այսօրվա որոշման գլխավոր ուղերձը, էությունը։
Իհարկե, մենք դեռ կարող ենք ձևացնել, թե ազատ երկրի ազատ քաղաքացիներ ենք։ Կարող ենք կարծել, թե շուտով տեղի կունենան աշխարհի ամենաժողովրդավար ընտրություններն ու բոլորի համար այդքան ատելի իշխանությունը կհեռացվի։ Այո, կարող ենք. երազելը դեռ արգելված չէ մեծ բանտում։ Դեռ…»,-գրել է նա։




















