top of page

Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Արարատի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև

  • Writer: Ani
    Ani
  • Dec 12, 2025
  • 1 min read

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Արարատի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

1/2517
bottom of page