top of page

Հանձնախումբը չի իրականացրել որևէ քննություն, սակայն պահանջել է կասեցնել Արշակ Սրբազանի ծառայությունը

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

Արշակ Սրբազանի հարցի քննության նպատակով ձևավորված հանձնախումբն առ այսօր որևէ ժողով չի գումարել ու չի լսել Արշակ Սրբազանի պարզաբանումները։ 

Հիշեցնենք, որ այդ հանձնախմբի անունից երեկ համացանցում հրապարակվել է փաստաթուղթ՝ ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին, որով պահանջում էին ժամանակավորապես կասեցնել Արշակ Սրբազանի ծառայությունը: 

Աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնախմբի անդամներից Հայկազուն Սրբազանը, որը, ի դեպ, ըստ հրապարակված փաստաթղթի, իր ստորագրությունն էր դրել Արշակ Սրբազանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու պահանջի տակ, հարցազրույցում ասել է, որ լավ չի հասկացել՝ ինչի տակ է ստորագրել։ Փաստաթուղթը կազմվել է հապճեպ, հանձնախումբը որևէ քննություն չի իրականացրել ու ներկայացված առաջարկները որևէ փաստական եզրահանգման արդյունք չեն։

1/2424
bottom of page