Տաքսու ուղևորը ուղեվարձը վճարել է կեղծ 20 հազար դրամանոցով. ոստիկանները հայտնաբերել են նրան
- Ani

- 7 hours ago
- 1 min read

Հոկտեմբերի 22-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տաքսի ծառայության վարորդը հայտնել է, որ ուղևորը Երևանի Խուդյակովի փողոցում ուղեվարձը վճարել է կեղծ 20.000 դրամանոցով։
Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կեղծ թղթադրամն իրացրել է Եղվարդ քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։




















