top of page

Երևանում «BMW»-ն վրաերթի է ենթարկել 16-ամյա տղային

  • Writer: Ani
    Ani
  • 7 hours ago
  • 1 min read

ree

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հավսեփ Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 16-ամյա Հարություն Ս.-ին:


 


Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 


 


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 


 


Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

bottom of page