top of page

Ուկրաինան մնում է Թուրքիայի ռազմավարական գործընկերը. Էրդողան

  • Writer: Ani
    Ani
  • Nov 19, 2025
  • 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինան մնում է Թուրքիայի ռազմավարական գործընկերը։ Նրա խոսքով՝ Անկարան մշտապես պաշտպանել է և շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։



«Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,– ընդգծել է Էրդողանը՝ հավելելով, որ համագործակցությունը երկու երկրների միջև շարունակելու է ընդլայնվել։


Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գտնվում է աշխատանքային այցով Թուրքիայում, որտեղ քննարկվում են անվտանգային, ռազմավարական և տարածաշրջանային կարևոր հարցեր։

bottom of page