top of page

Ես ավելի հայտնի եմ, քան Դոնալդ Թրամփը․ Ռոնալդու

  • Writer: Ani
    Ani
  • 2 minutes ago
  • 1 min read

ree

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասր»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ինքն աշխարհի ամենահայտնի մարդն է: 40-ամյա ֆուտբոլիստը նաև պատմել է, որ կցանկանար հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Անցած ամռանը Ռոնալդուն անձնական ինքնագրով մարզաշապիկ էր ուղարկել Թրամփին։ Այս մասին փոխանցում է championat.com-ը։

«Դոնալդ Թրամփը կարող է օգնել փոխել աշխարհը։ Կցանկանայի հանդիպել նրան։ Թրամփին կասեի, որ մենք նրա հետ ընդհանուր բան ունենք, բայց չեմ կարող այդ մասին խոսել հարցազրույցում։

Ես ավելի հայտնի եմ, քան Դոնալդ Թրամփը։ Ես աշխարհի ամենահայտնի մարդն եմ։ Տվեք ինձ ինձանից ավելի հայտնի մեկ մարդու անուն»,-ասել է Ռոնալդուն լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։

1/2395
bottom of page