top of page

«Հրապարակ». Սերժ Սարգսյանին նախագահ է «պրիզնատ գալիս». ՔՊ–ում զայրացել են

  • Writer: Ani
    Ani
  • 10 hours ago
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը, որ մանդատը ստացել է Դավիթ Առուշանյանի՝ Շիրակի մարզպետ նշանակվելուց հետո եւ հայտնի է ընդդիմությանն առանց «կոմպլեքսի» քլնգելու գրառումներով ու հայտարարություններով, երեկ ինքն է արժանացել թիմակիցների քննադատություններին։

Մեզ ասացին, որ ՔՊ-ում ոմանք զայրացել են բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նրա ունեցած ելույթից, որի մեծ մասը նվիրված էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ ՔՊ-ում խուսափում են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին «նախագահ» բառով դիմելուց, քանի որ «նրանք չեն ընտրվել, ուզուրպացրել են ժողովրդի քվեն» եւ այլն, իսկ նորաթուխ պատգամավորը Սերժ Սարգսյանի հասցեին վատ-վատ բաներ ասելիս առանձնակի առոգանությամբ կրկնում էր «նախագահ» բառը, ինչը զայրացրել է ՔՊ-ականներին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2407
bottom of page