top of page

Շարժումը, պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, ներքին, կազմակերպչական վերադասավորումներով. Բագրատ Սրբազան

Հունիսի 12-ը ջրբաժան էր և դրանով մենք պայքարի վերադասավորման փուլ ենք մտել, որն ավելի ներառական և ավելի ընդգրկուն է դառնալու, մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Իր բովանդակությունը մնալու է նույնը, այս պայքարը ծնվել է ապօրինի, հանցագործ իրականությունից։ Մեր շարժումը եղել է ընդդեմ ստի։ Որքան այդ ստի ծավալը մեծանում է, այնքան մեր հայրենիքը փոքրանում է։ Շարժումը, պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, ներքին, կազմակերպչական վերադասավորումներով, շուտով դրա ականատեսն ու մասնակիցը կլինեք»,-ասաց Սրբազանը։

Նա ասաց, թե իշխանությունները ճնշումներ գործադրելով՝ փորձում են սարսափեցնել մարդկանց։

«Բայց ուրախ եմ ասելու, որ ոչ ոք ո՛չ նահանջել, ո՛չ էլ որևէ ձևով պայքարից հրաժարվելու միտում ունի»,-ասաց Սրբազանը։


bottom of page