top of page

Ֆրանսիայում երկու Mirage 2000-5 է կործանվել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Aug 14, 2024
  • 1 min read
ree

Ֆրանսիայի արևելքում գտնվող Կոլոմբե-Լե-Բել կոմունայում կործանվել են Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող 2 Mirage 2000-5 կործանիչներ: Միջադեպը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ, հայտնում է L'Est Republicain թերթը։ Օդաչուները ողջ են մնացել։ Կործանիչներն ընկել են անտառապատ տեղանքում, ինչը թույլ է տվել խուսափել լուրջ ավերածությունից։ Հետաքննություն է սկսվել՝ վթարի պատճառները պարզելու համար:


1/2447
bottom of page