top of page

Նարեկի և Վազգենի կալանավորումը հասարակությանը վախեցնելու ակտ է․ Վահե Հովհաննիսյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Mar 23, 2024
  • 1 min read
ree

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է․

«Տեռորիզմը դատապարտելի է որպես երևույթ, և այն երբեք չի չափվում զոհերի կամ վիրավորների թվով։ Մենք բոլորս երեկ ուշ երեկոյից սարսռում էինք Մոսկվայում տեղի ունեցածով, իսկ ցերեկը նույն զգացողությունն էր՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության կադրերը դիտելիս։ Մարդկային ընկալման տեսակետից դա տեռորիստական գործողություն էր։ Տեռորիզմի նպատակը հասարակության ներսում վախ սերմանելն է։ Նարեկի և Վազգենի ձերբակալությունը և հետագա կալանավորումը հասարակությանը վախեցնելու ակտ է, որն այս իշխանություններն իրականացնում են՝ ի տես մյուս «անհնազանդների»։

Քաղաքակիրթ աշխարհն ունի տեռորիզմին հակազդեցության հայտնի բանաձև՝ չվախենալ և համախմբվել։ Հայաստանում հիմա այդ մթնոլորտն է»։


bottom of page