top of page

Լուկաշենկոն Պակիստան կայցելի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jul 4, 2024
  • 1 min read
ree

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է մինչև տարեվերջ Պակիստան այցելել։ Այդ մասին նա ասել է Աստանայում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։

«Կաշխատեմ անպայման մինչև տարեվերջ այցելել Պակիստան»,- Շարիֆին ասել է Լուկաշենկոն՝ նշելով, թե Բելառուսի և Պակիստանի միջև կապերի ընդլայնման շուրջ պետք է հստակ աշխատանք տանել։

«Մինչև տարեվերջ Պակիստան կատարելիք իմ այցի ժամանակ մենք  արդեն կկարողանանք հաստատել երկկողմ համագործակցության զարգացման  ճանապարհային քարտեզը»,- ասել է Լուկաշենկոն Շարիֆին։

1/2400
bottom of page