ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների փաթեթ է ընդունել
Եվրամիությունը Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել, մի շարք սահմանափակումներ նման են նախկինում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։ Պատժամիջոցները կանդրադառնան երկրից ոսկու, ադամանդի և օգտակար հանածոների ներմուծման վրա։
ԵՄ խորհուրդն այսօր ընդունել է սահմանափակող միջոցներ՝ ուղղված Բելառուսի տնտեսությանը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական, չհրահրված և չարդարացված ագրեսիվ պատերազմին ռեժիմի մասնակցության պատճառով։ Այս համապարփակ միջոցառումներն ուղղված են Ռուսաստանի դեմ արդեն իսկ գործող որոշ սահմանափակող միջոցների արտացոլմանը և դրանով իսկ լուծելու շրջանցման խնդիրը, որը բխում է Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունների միջև առկա ինտեգրման բարձր աստիճանից, ասվում է հաղորդագրության մեջ։
Լրացուցիչ սահմանափակումներ են մտցվում նաև ծովային ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև շքեղության ապրանքների Բելառուս արտահանման համար։
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա կարգելվի ուղղակի կամ անուղղակիորեն ներմուծել, գնել կամ փոխանցել Բելառուսից, մասնավորապես՝ ոսկի և ադամանդ, ինչպես նաև հելիում, ածուխ և հանքային արտադրանք, ներառյալ հում նավթը։ Վերջին միջոցառմանը կլրացվի նավթի վերամշակման և հեղուկ բնական գազի արտադրության համար պիտանի ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման նոր արգելք։