top of page

Զորամասում մահացած 19-ամյա Դավիթին այսօր զինվորական կարգով հուղարկավորեցին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jun 27, 2024
  • 1 min read

Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում այսօր՝ հունիսի 27-ին, վերջին հրաժեշտը տվեցին զորամասում մահացած ժամկետային զինծառայող 19-ամյա Դավիթ Ներսիսյանին։

«Ամբողջ գյուղը սգում է մեր զինվորի մահը։ Հայրը Ռուսաստանում էր, եկավ, հասավ։ Հուղարկավորությանը նաև Դավիթի ծառայակից ընկերներն ու հրամանատարությունն էր ներկա։ Զինվորական կարգով հողին հանձնեցինք մեր զինվորին»,- «ՕրագիրՆյուզ»-ի հետ զրույցում ասել է Կարմիրգյուղի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը։

Անդրադառնալով զինվորի մահվան վերաբերյալ վարկածներին, գնշել է, որ այս պահին առաջ է տարվում թրոմբ ունենալու վարկածը, սակայն սպասում են դատաբժշկի եզրակացությանը։

1/2513
bottom of page