top of page

Հայաստանի ազատ ոճի հավաքականի երեք ըմբշամարտիկներ UWW վարկանիշային մրցաշարի եզրափակիչ փուլում են

Jun 6, 2024
1 min read

Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը դուրս են եկել եզրափակիչ: Ընդ որում, Թևանյանն ու Անդրեասյանը եզրափակչում կգոտեմարտեն միմյանց հետ: Մեկնարկում տարած հաղթանակից հետո Թևանյանը կիսաեզրափակչում առավելության է հասել Բոլկվաձեի և դուրս եկել եզրափակիչ, իսկ Անդրեասյանը եզրափակիչ է դուրս եկել՝ հաղթելով Կեմերտելիձեին:

Մեկնարկում տարած հաղթանակից հետո Արսեն Հարությունյանը 7:3 հաշվով առավելության է հասել իրանցի Խոսրավիին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի ղրղզ Ժումաշբկովի հետ:

 

1/2967
bottom of page