Սիրիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սիրիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է 94,8 հազար բնակչություն ունեցող Սալամիա քաղաքից 4 կմ դեպի արևմուտք։ Oջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան։