top of page

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:

Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցի նախապատրաստական հարցերին:


1/1977
bottom of page