top of page

Մահացել է գրականագետ Ֆելիքս Բախչինյանը

74 տարեկանում կյանքից հեռացել է անվանի գրող, թարգմանիչ, գրականագետ, Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտի հիմնադիր նախագահ, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի հիմնադիր-տնօրեն Ֆելիքս Բախչինյանը: Լուրը հայտնում են Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի հիմնադրամից։

Ֆելիքս Բախչինյանը ծնվել է 1950 թվականին Ալավերդի քաղաքում։ Ավարտել է Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1978-1981 թվականներին Վիլնյուսի պետական համալսարանի լիտվական գրականության ամբիոնում ուսումնասիրել է հայ-լիտվական գրական-մշակութային կապերը։ Աշխատել է «Լոռի» շրջանային և «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրություններում, եղել է Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ, Թումանյանի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգի հիմնադիր տնօրեն, Հայաստանի գրողների միության նախագահի և Լոռու մարզպետի խորհրդական, հիմնադրել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդեսը, 1994 թվականին՝ Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը Մոսկվայում։

Հեղինակ է պատմվածքների, վիպակների, գրականագիտական հոդվածների և մենագրությունների։

1/1746
bottom of page