top of page

Տանը մաhացած հայտնաբերվել է վրացի 27-ամյա ըմբիշը․ մանրամասներ

  • Jul 4, 2024
  • 1 min read

Հուլիսի 3-ին Խոբի քաղաքի իր տանը հայտնաբերվել է վրացի 27-ամյա ըմբիշ (հունահռոմեական ըմբշամարտ) Նուգզարի Ցուրցումիայի դին։  Այս մասին հայտնել է Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Պաշտոնական հաղորդագրությունը չի հայտնում մահվան պատճառը։

Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ մարզիկը ինքնասպան է եղել։

Նուգզարի Ցուրցումիան 2019 թվականի աշխարհի չեմպիոն է (մինչև 55 կգ քաշային կարգ), աշխարհի առաջնության կրկնակի արծաթե և երկու բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր։

1/2863
bottom of page