top of page

Հայաստանը հրաժարվել է մասնակցել սեպտեմբերին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժությունների

Հայաստանը չի նախատեսում մասնակցել նաև Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին։

Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ  քարտուղարությունը։

Ղրղզստանում զորավարժությունները անցկացվելու են  սեպտեմբերի 3-ից 15-ը։

«Հայկական կողմը տեղեկացրել է, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին»,- ասել են ՀԱՊԿ-ում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Երևանը հրաժարվել է մասնակցել «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք կայանալու են օգոստոսի 14-ից 16-ը` Նովոսիբիրսկում։

bottom of page