top of page

Իսրայելը կիբերհարձակում է ձեռնարկել Լիբանանի դեմ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Aug 1, 2024
  • 1 min read
ree

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հեռահաղորդակցության միջազգային միությանը` Իսրայելի կողմից երկրի հյուսիսում GPS համակարգի աշխատանքի խափանումներ առաջացնելու կապակցությամբ։ Այդ մասին նշված է Լիբանանի ԱԳՆ հայտարարությունում։

Լիբանանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ դատապարտել Իսրայելի ձեռնարկած կիբերհարձակումները, ինչպես նաև Հեռահաղորդակցության միջազգային միությունից պահանջել է անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռնարկել՝ դրանք կասեցնելու համար, նաև աջակցել Լիբանանին՝ ապահովելու հեռահաղորդակցության համակարգի պատշաճ գործունեությունը։

Լիբանանի ԱԳՆ հայտարարել է նաև, որ իրենց երկրի կապի նախարարությունը բացահայտել է՝ կիբերհարձակումները  Իսրայելի հյուսիսից են արվում, միջամտության պատճառով երկրում գրանցվել է GPS համակարգի աշխատանքի վատթարացում, որն էլ ազդել է տրանսպորտի և կապի համակարգերի, երկրի կենսական նշանակության կառույցների և օբյեկտների աշխատանքի վրա։

1/2464
bottom of page